Թեև Ազգային ժողովի Հանրապետական մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր կառավարության ծրագրին՝ այն է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ արտահերթ ընտրությունների կարիք չկա: Իսկ սահմանադրական փոփոխությունների գաղափարը, ըստ նրա, իշխանությունը պահելու նպատակ ունի, ինչի համար մեղադրում էին Հանրապետականին: