Սիրիական ազատ բանակը գրոհում է Հալեպը` խոստանալով պաշտպանել քաղաքի բնակիչներին, այդ թվում` ազգային եւ կրոնական փոքրամասնություններին, ներառյալ հայերին: Մինչեւ այս ամսվա ավարտը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչներին: Կիսլովոդսկում կազակները կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության արդյունքում սպանել են մի քանի մարդու, այդ թվում` հայազգի քաղաքացու: