«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ», -այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդում, իսկ ներքին գործերի նախարարին հանձնարարականներ է տվել ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունները վերանայելու հարցով։
«Այն մեթոդաբանությունները, որոնցով մենք աշխատել ենք, իրենք այլևս չեն համապատասխանում նոր մարտահրավերներին, և պետք է ասեմ, որ նոր մեթոդների կիրառությամբ որոշակի ոչ մեծ, բայց արդյունքներ կան», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունները հնչեցին գլխավոր դատախազի զեկույցի ֆոնին։ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսների ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 17,8 տոկոսով աճել է։ Դատախազը հստակեցրեց՝ մտահոգիչ է, որ աճել են զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հայտնում է ահաբեկչության գործով զինամթերք, սխեմաներ, պլաններ հայտնաբերելու մասին