Մոլդովայի նախագահը շնորհավորանքներ է ստանում

Տարբեր երկրների առաջնորդներ շնորհավորել են Մոլդովայի նախագահին վերընտրվելու կապակցությամբ։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, շնորհավորելով Մայա Սանդուին, նշել է, որ դա «ժողովրդավարության հաղթանակն է»։

«Ժողովրդավարությունը հաղթանակ է տարել արտաքին միջամտությունների և մանևրների նկատմամբ», - ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հավելել է. - «Հազվագյուտ ուժ է պետք՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվել եք այս ընտրություններում»։

«Մոլդովացիները հստակ ընտրություն են կատարել՝ նրանք ընտրել են տնտեսական աճի և սոցիալական կայունության ուղին», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Սանդուն ստացել է ձայների 55.35 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն, 44.65 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սանդուն հաղթում է ձայների 54,97 տոկոսով՝ ըստ նախնական տվյալների