Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայի օդուժի հրամանատարին

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Միկոլա Օլեշչուկ, արխիվ

Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել երկրի Ռազմաօդային ուժերի հրամանատար Միկոլա Օլեշչուկին:

Հրամանագիրը Վլադիմիր Զելենսկին ստորագրել է այսօր:

Նախօրեին Ուկրաինան կորցրեց դաշնակիցներից ստացած F-16 ռազմական օդանավերից մեկը, օդաչուն զոհվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կորցրել է իր F-16-երից մեկը