Մատչելիության հղումներ

Ուկրաինան կորցրել է իր F-16-երից մեկը


F-16 կործանիչը
F-16 կործանիչը

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հաստատել է, որ կորցրել է դաշնակիցներից ստացած F-16 կործանիչներից մեկը։

ԳՇ հաղորդագրությունում նշվում է, որ կործանիչները հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ մեկտեղ ռուսական թևավոր հրթիռների հարվածն են հետ մղել , սակայն դրանք որսալու ժամանակ F-16-երից մեկի հետ կապն ընդհատվել է: <Ինքնաթիռը կործանվել է, օդաչուն՝ զոհվել», - նշվում է հաղորդագրությունում: Վթարի պատճառները պարզելու համար ընթանում է քննություն:

Մինչ այդ ամերիկյան Wall Street Journal-ը, իր աղբյուրներին հղում անելով հաղորդել էր, որ օդանավը չի խոցվել,և որ դրա կործանման պատճառ կարող է լինել օդաչուի սխալը:

Ուկրաինային արևմտյան դաշնակիցները է 79 հատ F-16 են խոստացել: Հուլիսին երկիրը ստացել էր կործանիչների 1-ին խմբաքանակը, առկա թվաքանակի մասին ստույգ տվյալներ հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG