Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, այցելում է Գերմանիա, որտեղ Ուկրաինայի ռազմական աջակիցների հանդիպումը տեղի կունենա։
Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանկֆուրտում «դեմ առ դեմ» բանակցություններ կվարեն։ Գերմանիայի կառավարության խոսնակը հավելյալ տեղեկություն չի տրամադրել, սակայն գերմանական Der Spiegel լրատվականը հաղորդում է, որ Զելենսկին նաև մասնակցելու է Կիևի աջակիցների հավաքին՝ ԱՄՆ Ռամշտեյն ավիաբազայում: ԱՄՆ պաշտպանության ղեկավար Լլոյդ Օսթինն է վարելու հանդիպումը։
Զելենսկին Գերմանիա է մեկնում, փաստացի, պատերազմի ամենամահաբեր հարվածներից մեկից օրեր անց, երբ ռուսական ուժերը հաղորդում են, որ մարտադաշտում հաղթանակներ են գրանցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլտավայում ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԶՈւ-ն Պոկրովսկի ուղղությամբ դադարեցրել են ռուսական բանակի առաջխաղացումը. Սիրսկի