Ուկրաինայի Պոլտավա քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը սեպտեմբերի 5-ի դրությամբ հասել է 55-ի, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն՝ հավելելով, որ վիրավորների թիվն էլ հասել է 328-ի։
«Հավանաբար փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են նախարարությունից։
Սա զոհերի և վիրավորների թվով ռուսական զորքերի ամենախոշոր հարձակումներից մեկն է արդեն երկուսուկես տարի շարունակվող լայնածավալ պատերազմում: