Զելենսկին ասել է, որ կաջակցի խաղաղության երկրորդ գագաթնաժողովը Հնդկաստանում անցկացնելու ջանքերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ շարունակվում են բանակցությունները Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի և Շվեյցարիայի հետ խաղաղության երկրորդ գագաթնաժողովի համար, փոխանցում է Reuters-ը։

Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ասել է՝ կաջակցի Հնդկաստանի ջանքերին՝ ընդունելու երկրորդ խաղաղության գագաթնաժողովը:

«Բայց ես ուզում եմ անկեղծ լինել, և դա վերաբերում է ոչ միայն Հնդկաստանին, այլև ցանկացած պետության, որը դրական կվերաբերվի երկրորդ գագաթնաժողովի անցկացմանը։ Մենք չենք կարողանա խաղաղության գագաթնաժողով անցկացնել մի երկրում, որը դեռ չի միացել խաղաղության գագաթնաժողովի կոմյունիկեին»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ուրբաթ օրը Մոդիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է կոմյունիկեի բոլոր կետերը և խաղաղության նախորդ գագաթնաժողովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանի վարչապետը ժամանել է Կիև
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեժ մարտերն ու ռմբակոծությունները Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվում են