Մատչելիության հղումներ

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Կիև


Հնդկաստանի վարչապետը՝ Կիևում, 23-ը օգոստոսի, 2024թ․
Հնդկաստանի վարչապետը՝ Կիևում, 23-ը օգոստոսի, 2024թ․

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ Սա Հնդկաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Մոդիի այցը, որի ընթացքում նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կարճատև է լինելու՝ ընդամենը մի քանի ժամ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Զելենսկու հետ նախորդ զրույցները շարունակելու հնարավորությանն` ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և կարծիքներ փոխանակելու Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ», - Հնդկաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում NDTV-ն։

Մեկուկես ամիս առաջ Նարենդրա Մոդին Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել, որ պատերազմը չի կարող խնդրի լուծում լինել։

Հնդկաստանի առաջնորդի ռուսաստանյան այցը կոշտ արձագանք է հարուցել Կիևում և դաշնակիցների շրջանում։ «Ցավալի է տեսնել աշխարհի խոշորագույն ժողովրդավարության առաջնորդին Մոսկվայում՝ գրկախառնված աշխարհի ամենահայտնի հանցագործի հետ», - ասել էր Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG