Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ժամանել է Շվեյցարիա, որտեղ հաջորդ օրը մեկնարկելու է Ուկրաինայի խաղաղության միջազգային համաժողովը։
«Երկու օր ակտիվ աշխատանք կլինի աշխարհի բոլոր մասերի երկրների, տարբեր ազգերի հետ, որոնք միավորված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն բերելու ընդհանուր նպատակի շուրջ», - գրել է նա X սոցցանցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հանդիպել է Հռոմի պապին․ Վատիկանը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության համաժողովին