Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Սոցցանցում արված գրառմամբ Զելենսկին հայտնել է, որ Վատիկանը կմասնակցի այս շաբաթավերջին Շվեյցարիայում կայանալիք Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովին։
«Մենք բարձր ենք գնահատում Վատիկանի մասնակցությունը գագաթնաժողովին և ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, մասնավորապես Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում»,- գրել է Զելենսկին Telegram-ում։