Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում տարածած տեսաուղերձում հայտարարել է, որ ռուսական ուժերը «ձախողել են» հարձակողական գործողությունները Խարկովի շրջանում:
Ուկրաինական զինված ուժերի հրամանատարության հետ քննարկելուց հետո Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական ուժերը «զսպում են» ռուսական զորքերի առաջխաղացումը և «վերացնում են ռուսական ստորաբաժանումները, որոնք ներխուժել են մեր տարածք և ահաբեկում են Խարկովի շրջանը»:
Նրա խոսքով՝ «սա շատ կարևոր արդյունք է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրավիճակը մի շարք ուղղություններով լարված է. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է՝ Ուկրաինան կարող է հաղթելԻրավիճակը որոշ հատվածներում շարունակում է մնալ «լարված, բայց՝ վերահսկելի»․ Ուկրաինայի ԳՇԶելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ամերիկյան զենքով ՌԴ տարածքի թիրախներին հարվածելու թույլտվության համար