ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն և իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը կբանավիճեն սեպտեմբերի 10-ին՝ ABC հեռուստաալիքով, փոխանցում է Reuters-ը։
Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնել է սեպտեմբերին երեք բանավեճ անցկացնել և սպասում է Հարիսի պատասխանին: Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նաև բանավեճի օրեր էր նշել՝ սեպտեմբերի 4, 10 և 25:
«Հուսով եմ, որ դրանք տեղի կունենան և շատ բան կբացահայտեն», - ասել էր Թրամփը՝ վերահաստատելով, որ չի փոխել իր ռազմավարությունն՝ իր համար գլխավոր թեմաներ են սահմանների անվտանգությունն ու տնտեսությունը:
Թրամփի՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի ասուլիսն առաջինն էր Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին որպես փոխնագահի թեկնածու՝ Հարիսի ընտրությունից հետո: Ուոլսին հանրապետականը «արմատական ձախ մարդ» է անվանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարիսը հաստատեց Մինեսոտայի նահանգապետին փոխնախագահի թեկնածու ընտրելու լուրը