Մատչելիության հղումներ

Հարիսը հաստատեց Մինեսոտայի նահանգապետին փոխնախագահի թեկնածու ընտրելու լուրը


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլս, Սայնթ Փոլ, մարտ, 2024թ.
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլս, Սայնթ Փոլ, մարտ, 2024թ.

«Ես հպարտ եմ հայտարարելու, որ խնդրել եմ Թիմ Ուոլսին լինել իմ փոխնախագահի թենածուն: Որպես նահանգապետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան, նա գործում է ի շահ աշխատավոր ընտանիքների, ինչպիսին ինքն է», - օգոստոսի 6-ին X-ում գրել է ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին դեմոկրատների նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսը։

Ավելի վաղ իրազեկ աղբյուրներն էին հայտնել, որ Հարիսը փոխնախագահի պաշտոնը հնարավոր է առաջարկի Ուոլսին։

ԱՄՆ-ի բանակի ազգային գվարդիայի վետերան և նախկին ուսուցիչ, 60-ամյա Ուոլսը 2006 թվականին ընտրվել է կոնգրեսական և օրենսդիր մարմնում աշխատել 12 տարի՝ մինչև 2018 թվականին Մինեսոտայի նահանգապետ ընտրվելը:

Նահանգապետի պաշտոնում նա պաշտպանել է քաղաքացիներին օգտակար հարցեր՝ այդ թվում դպրոցական անվճար սննդի տրամադրում, կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներ, միջին խավի համար հարկերի կրճատում և Մինեսոտայի աշխատողների համար ավելի երկար վճարովի արձակուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG