Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կուրսկի մարզի տարածքում երկու շաբաթ շարունակվող մարտական գործողությունները հասնում են իրենց նպատակին։
Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր և ավելի քան 1150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կուրսկի մարզում իրականացվող գործողությունը բուֆերային գոտի ստեղծելու և Մոսկայի ռազմական մեքենան մաշեցնելու նպատակ ունի։
«Մենք հասնում ենք մեր նպատակներին»,- այսօր Տելեգրամի իր էջում գրել է Զելենսկին։
Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում վնասել են ռուսական ուժերի մատակարարման երրորդ կամուրջը։
Անցած կիրակի Ուկրաինայի ռազմօդային ուժերը հայտնել էին երկու կամուրջ շարքից հանելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզում Կիևի նպատակը «բուֆերային գոտի ստեղծելն» է․ Զելենսկի