Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ առաջացած տարաձայնությունները լուծելու Վաշինգտոնի առաջարկը, ըստ Reuters-ի, հայտարարել է Իսրայելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հորդորելով ծայրահեղական «Համաս»-ին նույնն անել։
Բլինքենը լրագրողների հետ զրուցել է Իսրայելի պաշտոնյաների, այդ թվում՝ Նեթանյահուի հետ գրեթե երկու ժամ տևած հանդիպումից հետո:
Նախքան բանակցությունների մեկնարկը ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել էր, որ «սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագուն, գուցե վերջին հնարավորությունը պատանդներին տուն վերադարձնելու, կրակը դադարեցնելու և յուրաքանչյուրին կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհի վրա դնելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը բարդ բանակցություններ է վարում պատանդներին վերադարձնելու համար. Նեթանյահու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերջին հնարավորություն». Դոհայում մեկնարկեցին Գազայի հարցով բանակցություններըԱնցյալ շաբաթ Կատարում տեղի ունեցած բանակցություններն ընդմիջվեցին՝ առանց առաջընթաց գրանցելու։ Ակնկալվում էր, որ այս շաբաթ դրանք կվերսկսվեն՝ հիմնվելով Իսրայելի և «Համաս»-ի միջև տարաձայնությունները հաղթահարելու ԱՄՆ առաջարկի վրա:
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հոսամ Բադրանն անցած շաբաթ մեկնարկած բանակցությունների ֆոնին հայտարարել էր, որ «Իսրայելի շարունակական գործողությունները խոչընդոտ են հրադադարի հարցում առաջընթացին»: «Համաս»-ի ներկայացուցիչները չեն մասնակցել անցած շաբաթ Կատարում տեղի ունեցած բանակցություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների». BBC