«Դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ջեյհուն Հուսեյնովն «անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»։
Միջոցներ են ձեռնարկվում զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։
Գյունուտը լքված գյուղ է, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղի տակ առավոտը բռնել են մեկ ադրբեջանցու, մյուսը փախել է. համայնքի ավագանու անդամ