Ընթացիկ տարվում, հունվար-օգոստոս ամիսների տվյալներով, Ադրբեջանը 16,5 միլիոն տոննա նավթ է արտահանել 23 երկիր։
Ադրբեջանական նավթն ամենշատը ներկրել են Իտալիան՝ ավելի քան 6,2 միլիոն տոննա և Իսրայելը՝ 2,2 միլիոն տոննա։ Չեխիան երրորդ տեղում է, որը 2024-ի առաջին կիսամյակում ավելի քան մեկ միլիոն տոննա նավթ է ներմուծել Ադրբեջանից։
Ընդհանուր առմամբ, ըստ Պետական մաքսային կոմիտեի տվյալների, այս տարվա սկզբից Ադրբեջանն ավելի քան 10 միլիոն դոլար է ստացել նավթի արտահանումից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2023-ի հունվար-օգոստոսին Ադրբեջանը 8 անգամ ավելի նավթ է ներմուծել նախորդ տարվա համեմատ