Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հունվարից օգոստոս Ադրբեջանը ներմուծել է մեկ միլիոն 360 հազար տոննա նավթ, ինչը 8 անգամ ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Ռուսաստանից ներմուծվել է 749 հազար տոննա նավթ (400 միլիոն դոլար), Թուրքմենստանից՝ 551 հազար տոննա (317,5 միլիոն դոլար), Ղազախստանից՝ 59,6 հազար տոննա (29,6 միլիոն դոլար)։
Հունվարից օգոստոս հատվածում ներմուծված նավթի ընդհանուր գինը կազմում է 747 միլիոն դոլար, որը 6 անգամ ավելին է, քան նախորդ տարի։
Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն չի հստակեցնում, թե ինչ նպատակով է Ադրբեջանը նավթ ներմուծում։