Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:
Նրանցից մի քանիսին այս պահին ընդունել են կառավարությունում:
Սեպտեմբերի 1-ից բոլոր տեսակի տաքսի ծառայություններ մատուցողները՝ լինեն անհատ վարորդներ կամ օնլայն հարթակներ, հարկային դաշտ են մտնում, պետությանը հաշվետվություն պետք է ներկայացնեն ու տուրքեր վճարեն: Նոր կարգավորումներով բոլոր տաքսիստները ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն ու յուրաքանչյուր պատվերի համար ֆիքսված տոկոսադրույքով տուրքեր վճարեն: Եթե պատվերը կանխիկով լինի, կգանձվի ուղևորության ընդհանուր արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1.5 տոկոսը։ 1000-դրամանոց ուղևորության պետտուրքը 15-ից 20 դրամ կկազմի։ Տոկոսներն աստիճանաբար կբարձրանան և 2026-ին կհասնեն վերջնական մակարդակին՝ 5 ու 4 տոկոս համապատասխանաբար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաքսիստները դժգոհում են սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներից
Առավել մանրամասն տե՛ս այստեղ