Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել Ռաֆահի բնակիչների անվտանգությունը, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը։
Ընդունելի չէ ստիպել մարդկանց տարհանվել ոչ ապահով վայրեր, նշել է Բորելը։
«Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել», - գրել է պաշտոնյան՝ շեշտելով, որ դա ավելի կվատթարացնի հումանիտար ճգնաժամը։
Իսրայելի բանակը կարգադրել է, որ բնակիչները տարհանվեն քաղաքի արևելյան թաղամասերից։ Երեկ հաղորդվել է, որ շուրջ 300 հազար բնակիչ արդեն գնացել է Իսրայելի առաջարկած ավելի ապահով վայր։
Երեկ առավոտյան լրագրողները ևս սկսել են դուրս գալ լրատվամիջոցների կողմից օգտագործվող ճամբարից, որը տեղակայված էր Ռաֆահի՝ Քուվեյթի օգնությամբ գործող հիվանդանոցի տարածքում։
Չնայած ԱՄՆ-ն և հումանիտար կազմակերպությունները ճնշում են գործադում Իսրայելի վրա Ռաֆահի վրա հարձակումից զերծ մնալու համար, Իսրայելի վարչապետը պնդում է, որ այնտեղ ամրացած «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) գումարտակները պետք է ոչնչացվեն։
Գազայի հատվածի մյուս շրջաններից մոտավորապես մեկ միլիոն պաղեստինցիներ էին ապաստանել Ռաֆահում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռաֆահի մոտ այսօր իսրայելցի զինվորներ են նկատվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պատրաստ է նույնիսկ եղունգներով պատերազմել․ Նեթանյահու