Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստ է նույնիսկ եղունգներով պատերազմել․ Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, արխիվ

«Անհրաժեշտության դեպքում կպայքարենք միայնակ, հարկ եղած դեպքում ՝ եղունգներով», - այսպես է արձագանքել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դաշնակից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։

Սպիտակ տան ղեկավարը երեկ սպառնացել է կասեցնել որոշ զինատեսակների մատակարարումները, եթե Իսրայելն անտեսի Վաշինգտոնի հորդորները և ներխուժի շուրջ մեկ միլիոն պաղեստինցի փախստականներով բնակեցված Ռաֆահ։

«76 տարի առաջ՝ անկախության համար պատերազմի ընթացքում, մենք քիչ էինք, իսկ թշնամիները՝ շատ։ Մենք զենք չունեինք։ Իսրայելը զենքի էմբարգոյի տակ էր։ Բայց մեր ահռելի ուժեղ ոգու, հերոսության և համախմբվածության շնորհիվ մենք հաղթեցինք»,- պնդել է Իսրայելի առաջնորդը։

Չնայած Վաշինգտոնի կոշտ առարկություններին և նախազգուշացումներին՝ Իսրայելը չի հրաժարվում Ռաֆահ ներխուժելու պլաններից, որը համարում է Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման վերջին հենակետը Գազայի հատվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG