«Իրանը Իսրայելին կարող է ավելի հզոր սպառազինությամբ հարվածել, քան հոկտեմբերի 1-ին»,-սեփական աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ իրանական կողմը կարող է շատ ավելի հզոր մարտագխիկներով հրթռիներ կիրառել։ Այս մասին պարբերականին հաղորդել են Իրանը և արաբական որոշ երկրներ ներկայացնող պաշտոնյաները։
«Հարվածը կարող է համալիր բնույթ կրել։ Դրանում ընդգրկված կլինեն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» անօդաչու սարքերն ու հրթիռները, ինչպես նաև Իրանի զինված ուժերի տամադրության տակ գտնվող հզոր սպառազինությունը»,-գրում է The Wall Street Journal-ը։
- Իրանի նախագահը նախօրեին հայտարարել է, որ եթե Իսրայելը և Թեհրանի դաշնակից խմբավորումները հրադադար հաստատեն տարածաշրջանում, ապա դա «կարող է ազդել իրանական բանակի ցանկացած պատասխան հարվածի ուժգնության վրա»։
- Իրանի նախագահի այս խոսքերը հաջորդում են Իրանի ու Իսրայելի փոխադարձ օդային հարվածներին: Ի պատասխան Թեհրանի կողմից հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման՝ Իսրայելը մոտ 10 օր առաջ պատասխան հարվածներ հասցրեց։
- Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ սպառնացել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին «ջախջախիչ պատասխան տալ»: