Վրացական դատարանները մերժում են ընտրությունները չեղարկելու պահանջով հայցերը

Թբիլսիիի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է մի շարք վրացական հասարակական կազմակերպությունների՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին հայցերը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում էին, որ ընտրությունների ընթացքում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Ակտիվիստների պնդմամբ՝ այն թղթի որակը, որի վրա տպվել էին քվեաթերթիկները, թույլ էր տալիս անգամ ծալած վիճակում տեսնել, թե ում օգտին են քվեարկել ընտրողները։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս մեղադրանքները կտրականապես հերքել է։