Ընտրակեղծիքների վերաբերյալ ընդդիմության պնդումների ու դրանց վերաբերյալ դիտորդների գնահատականներին զուգահեռ Վրաստանի իշխող ուժն էլ ընդդիմադիրների կողմից խախտումների մասին է բարձրաձայնում։
Խորհրդարանական ընտրություններում 54 տոկոս ձայն հավաքած «Վրացական երազանք»-ը պնդում է՝ ընդդիմադիրներն իրենցից ձայներ են գողացել։ Իշխող ուժի քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է՝ իրենք նման դեպքերի 81 փաստ ունեն և այսօր դրանք կներկայացնեն դատախազութանը։
Ըստ նրա՝ քանի որ ընդդիմությունը հրաժարվում է համագործակցել իրավապահների հետ, դա կանի «Վրացական երազանք»-ը։
Ընդդիմադիրները ընտրությունների արդյունքները չեն ընդունում, պնդում են, թե իշխող ուժի օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հրավիրվել էր դատախազություն կեղծիքների մասին իր հայտարարությունների համար հարցաքննության։ Նախագահը, սակայն, չգնաց՝ դատախազությանը հորդորելով իրենց գործով զբաղվել։ Ընդդիմությունից հրավերը աբսուրդ էին որակել։