Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսօր հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրենքի։
32 ընդդիմադիր պատգամավորներ ստորագրել են հայցը մեկ շաբաթ առաջ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսին վետո դրեց օրենքի վրա, սակայն երկրի խորհրդարանը հաղթահարեց նրա վետոն: Հունիսի 4-ին ստորագրված օրենքը վտանգի տակ է դրել Եվրամիությանն անդամակցելու երկրի ձգտումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում պատրաստվում են դիմել ՍԴ՝ վիճարկելու «Օտարերկրյա գործակալների» օրենքի սահմանադրականությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը կյանքի է կոչում Վրաստանին ուղղված զգուշացումները