Ռուսաստանի Վորոնեժի մարզի Պոդգորենսկի շրջանում այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո հրդեհ է բռնկվել պահեստում, որտեղ «պայթյունավտանգ առարկաներ» էին պահվում, հաղորդում են տեղական իշխանությունները: Խոսքը ենթադրաբար զինամթերքի պահեստի մասին է, նշում է «Ազատության» "Настоящее время" ծրագիրը:
Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի փոխանցմամբ՝ անօդաչուները խոցվել են հակաօդային պաշտպանության կողմից, իսկ հրդեհը բռնկվել է դրանց վայր ընկած բեկորներից:
Ըստ Գուսևի՝ տուժածներ չկան: Արտակարգ իրավիճակների ծառայությունները և զինվորականները ջանում են մարել հրդեհը: Իշխանություններն ավտոբուսներ են պատրաստել մերձակա բնակավայրերից բնակչության հնարավոր տարհանման համար:
Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ Պոդգորենսկի շրջանի բնակավայրի տարածքում արտակարգ իրավիճակ է սահմանվել, բնակիչներին տարհանում են: Բնակավայրի անունը չի հրապարակվում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության առավոտյան հաղորդագրությունում Վորոնեժի մարզի վրա անօդաչուների հարձակումը չի հիշատակվում, նշված է միայն Բելգորոդի մարզի երկնքում խոցված մեկ անօդաչու թռչող սարքի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի 2 պահեստումՈւկրաինական զորքերը նահանջել են Չասիվ Յարի մի մասիցԶելենսկի․ «Հակահարձակման ցանկություն կա, զենք չկա»