Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե Եվրամիության շատ ղեկավարներ կաջակցեն երկրորդ ժամկետով պաշտոնավարելու իր մտադրությանը:
«Ես համոզված եմ, որ շատ երկրների ղեկավարներ ինձ աջակցում են, նրանք ինձ լավ են ճանաչում և հասկանում են, որ ես անհրաժեշտ փորձ ունեմ», - Պորտուգալիայի Պորտու քաղաքում նախընտրական միջոցառման ընթացքում EFE լրատվական գործակալության թղթակցին ասել է ԵՀ ղեկավարը։
Այս շաբաթ Եվրոպական միության երկրներում անցկացվում են Եվրախորհրդարանի ընտրություններ։ Դրանց արդյունքների հրապարակումից հետո կսկսվի Եվրոպական հանձնաժողովի հաջորդ կազմի ձևավորումը։
Գործնականում Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածությունը հաստատում են ԵՄ երկրների ղեկավարները։ Այնուհետև այն պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը։
Վերջին ամիսներին եվրոպական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են քաղաքական շրջանակներում առաջացած տարաձայնությունների մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հնարավոր երկրորդ պաշտոնավարման շուրջ: Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, այս հարցի շուրջ վեճեր են Եվրոպական ժողովրդական կուսակցությունում։
Բացի այդ, լրագրողները հայտնում են Եվրոպական հանձնաժողովի նախագահի և մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև ենթադրյալ բարդ հարաբերությունների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրություններ են