Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ կիրառվել է ռուսական գաղութի ամենախիստ ռեժիմներից մեկը

Վլադիմիր Կարա-Մուրզան, արխիվ

Ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ կիրառվել է ռուսական գաղութի ամենախիստ բանտային ռեժիմներից մեկը՝ նա վեց ամսով ուղարկվել է կամերային տիպի բանտախուց, Ֆեյսբուքում գրել է նրա նախկին փաստաբան Վադիմ Պրոխորովը։

Ըստ նախկին փաստաբանի՝ Կարա-Մուրզան ուղարկվել է բանտախուց՝ ձեռքերը մի քանի վայրկյան մեջքի հետևում չպահելու համար։

Պրոխորովը նշել է, որ կալանքի նոր պայմանները կարող են սպառնալ քաղաքական գործչի կյանքին, քանի որ նրա առողջական վիճակը լավ չէ։

2023-ի ապրիլի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային 25 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով պետական դավաճանության, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և, այսպես կոչված, անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու համար։

Իրավապաշտպան կառույցներն, արևմտյան երկրների առաջնորդները Վլադիմիր Կարա-Մուրզայի քրեական հետապնդումը քաղաքական են որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ խորհուրդը Կարա-Մուրզայի հարցով պատժամիջոցներ է սահմանել մի խումբ ռուսաստանցիների նկատմամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլի քննադատը «անորոշ նյութից սուր թունավորում է ստացել»