Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի այս ամսվա սկզբին Վիեննայի համերգների ժամանակ հարձակման խափանված դավադրության մեջ կասկածվողները փորձել են սպանել «տասնյակ հազարավոր» երկրպագուների, ասել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։
Վերջինիս խոսքով՝ հետախուզական վարչությունը, սակայն, բացահայտել է սա և մի շարք անձանց ձերբակալել։ AP-ի հաղորդմամբ՝ Քոհենը նշել է, որ ԿՀՎ-ն և նրա գործընկերները Ավստրիայի իշխանություններին հայտնել են այս ահաբեկչության ծրագրի մասին։
Ավստրիայի պաշտոնյաները հայտնել են, որ գլխավոր կասկածյալը՝ 19-ամյա ավստրիացին, ոգեշնչված է եղել «Իսլամական պետությունից» և ծրագրել է հարձակումն իրականացնել մարզադաշտից դուրս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանխվել է Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ծրագրվող ահաբեկչությունը