Ավստրիայում կանխվել է հայտնի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ծրագրվող ահաբեկչությունը, հաղորդում է տեղական մամուլը՝ վկայակոչելով Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը։
Ավստրիական աղբյուրների պնդմամբ, Սվիֆթի՝ Վիենայում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին նախատեսված համերգներից մեկի ժամանակ ահաբեկչական հարձակում ծրագրելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել, ևս երեքը հետախուզման մեջ են։
«Չի բացառվում, որ կասկածյալներն առնչություններ ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ», - նշում են ավստրիական աղբյուրները։
Համերգների կազմակերպիչներն արդեն իսկ չեղարկել են դրանք՝ հայտարարելով, որ ոստիկանության բացահայտումներից հետո «այլ ընտրություն իրենք չունեին»։
Ենթադրվում էր, որ Թեյլոր Սվիֆթի համերգներին շուրջ 65 հազար մարդ էր ներկա գտնվելու։