Վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր պաշտոնապես բացում է դռները

Ֆրանսիա - Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգումից հետո, 29-ը նոյեմբերի, 2024թ.

2019 թվականի հրդեհից հետո վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր պաշտոնապես բացում է դռները այցելուների առաջ։

Լրատվամիջոցները գրում են՝ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և բազմաթիվ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Ըստ Associated Press գործակալության` հյուրերի թիվը 1500-ի կհասնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոխիրը վերափոխեցիք արվեստի». Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի