Մատչելիության հղումներ

«Մոխիրը վերափոխեցիք արվեստի». Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի


Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տաճարում շնորհակալություն է հայտնել հինգուկես տարի վերականգնման աշխատանքներին մասնակցած հազարավոր աշխատակիցներին ու նվիրատուներին։

12-րդ դարի տաճարի վերականգնման համար ծախսվել է շուրջ 700 մլն եվրո։

Աստվածամոր տաճարը դարեր շարունակ եղել է Փարիզի ամենահայտնի շենքը և ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցանկում։ 2013 թվականին Աստվածամոր տաճարը նշեց իր 850-ամյակը։

2019թ. ապրիլի 15-ի երեկոյան տաճարում հրդեհ է բռնկվել, հաջորդ առավոտյան հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհը բռնկվել է տաճարի գագաթի տարածքում դեռևս չպարզված պատճառներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG