Վարչապետը ցավակցել է Գերմանիայում տեղի ունեցածի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցածի կապակցությամբ:

«Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի ընտանիքների և բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ: Կան զոհեր ու վիրավորներ:

Բերման է ենթարկվել 50-ամյա բժիշկ Սաուդյան Արաբիայից։ Նա կասկածվում է մարդկանց հետ դիտավորյալ բախվելու մեջ։ Դրդապատճառները պարզ չեն։

Ցավակցություն են հայտնել նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության իշխանությունները։