Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ, զոհվել է 2 մարդ, ևս 68-ը վիրավորվել են։
Վարորդը՝ 50-ամյա բժիշկ Սաուդյան Արաբիայից, տեղում բերման է ենթարկվել։ Նա կասկածվում է մարդկանց հետ դիտավորյալ բախվելու մեջ։ Ձերբակալված տղամարդը 2006 թվականից ապրում էր Գերմանիայում և փախստականի կարգավիճակ է ստացել 2016 թվականին, հայտնել են իշխանությունները: Նա մեքենան վարձել է բախումից քիչ առաջ, որը պաշտոնյաներն արդեն անվանել են «ահաբեկչական հարձակում»։ Նախաքննությունը շարունակվում է։
«Իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- X-ում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նա կժամանի Մագդեբուրգ։
Ցավակցություն են հայտնել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության իշխանությունները։
Սաուդյան Արաբիայի կառավարությունը դատապարտել է Գերմանիայում տեղի ունեցած կրակոցները և համերաշխություն հայտնել գերմանացի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին։