Ուշակով․ «ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են»

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով, արխիվ

«ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»։

«Մենք կասկածի տակ չենք դնում սեփական կուրսը որոշելու մեր հայ գործընկերների իրավունքը», - հավելել է Ուշակովը։

  • Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
  • Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
  • Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարներըԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստինՌուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ ԿոպիրկինԵրևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ փոխարտգործնախարար