Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին ասել է, որ Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի՝ չնայած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության արագ խորացմանը:
AP-ի փոխանցմամբ՝ Օսթինն ընդգծել է չինացի գործընկերոջ հետ երկխոսության վերականգնման կարւորությունը՝ խուսափելու համար «վրիպումներից և թյուրըմբռնումներից»։
Երեկ Լլոյդ Օսթինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ, որը բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ Չինաստանը խզեց ռազմական շփումները 2022 թվականին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցից հետո:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել չինացի գործընկերոջ հետ հանդիպումից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից․ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի առաջնորդի հետ