Արևելյան Ուկրաինայի օկուպացված Լուգանսկի շրջանում Ռուսաստանի կողմից աջակցվող պաշտոնյաների հաղորդմամբ՝ մայիսի 10-ի ուշ երեկոյան Ռովենկի քաղաքում նավթի պահեստի վրա ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Լուգանսկում նախորդ հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել էր։
«Ազատություն» ռադիոկայանը չի կարող ստուգել ռուսական հաղորդագրությունները, որոնք վկայակոչում են անջատողականների տարածաշրջանային առաջնորդ Նատալյա Պաշչենկոյին և Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Լեոնիդ Պասեչնիկին:
Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելգորոդի շրջանի նահանգապետը մայիսի 11-ին հայտնել է, որ մի քանի գյուղ ուկրաինական հրետակոծության են ենթարկվել, ինչի հետևանքով տուժել են տասնյակ տներ, և վիրավորվել՝ ութ մարդ։
Կուրսկի մարզի նահանգապետը փոխանցել է, որ երկու անօդաչու թռչող սարքեր են որսացել այս հատվածում։