Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական զորքը գրավել է Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո և Խարկովի մարզի Գլուբոկոյե ու Լուկյանցի գյուղերը։
«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի շրջանի Գլուբոկոյե և Լուկյանցի բնակավայրերը, ինչպես նաև առաջացել են դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր», - ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Խարկովի ուղղությամբ՝ Լուկյանցևի և Վոլչանսկի շրջաններում, ուկրաինական զորքերը նահանջել են՝ փրկելու զինվորականների կյանքը և խուսափելու կորուստներից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունում Վոլչանսկում ստեղծված իրավիճակի մասին չի հաղորդվում:
Կիևն առայժմ չի արձագանքել ուկրաինական նոր տարածքների գրավման մասին Մոսկվայի պնդումներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինական զորքերը «շահեկան դիրքեր են զբաղեցրել» Վոլչանսկում և Խարկովի մարզում․ ԶՈՒ ԳՇՕգնությունն Ուկրաինային շուտով տեղ կհասնի և իրական փոփոխություն կբերի մարտի դաշտում. ԲլինքենԽարկովի մարզից ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել․ Սինեգուբով