Ուկրաինական ուժերը հարվածել են Կրասնոդարում տեղակայված ԱԹՍ-ների պահեստին

Ռուսաստան - Հրդեհ Կրասնոդարի զինամթերքի պահեստում, արխիվ

Ուկրաինական ուժերը այս գիշեր հարվածել են Կրասնոդարում տեղակայված ռուսական անօդաչու թռչող սարքերի պահեստին, Կիևի պնդմամբ՝ այնտեղ շուրջ 400 դրոններ էին պահվում։

Տուժածների մասին չի հաղորդվել։ Ականատեսները պայթյուններ են լսել։

Ռուսական կողմը հաստատում է՝ ուկրաինական ուժերը գրոհել են, բայց պնդում է՝ մասշտաբային հարձակումը կասեցրել են, ենթակառուցվածքները չեն վնասվել։