Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հայտնել է, որ Ուկրաինայի խաղաղության հարցով հաջորդ համաժողովը կարող է տեղի ունենալ մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Այդ մասին հայտնել է The Guardian բրիտանական պարբերականը:
«Այս շաբաթավերջին Շվեյցարիայում ավարտված բանակցություններից հետո հաջորդ գագաթնաժողովը, որի նպատակը կլինի գտնել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ճանապարհը, կարող է գումարվել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է նախարարը:
Հունիսի 15-ից 16-ը Շվեյցարիայում՝ Բյուրգենստոկի ավանում, տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով առաջին խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 80 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գագաթնաժողովի ավարտին մասնակիցների մեծ մասն ընդունել է հռչակագիր, մի շարք երկրներ՝ ներառյալ Հայաստանը, չեն ստորագրել այդ փաստաթուղթը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ հռչակագիրը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեյցարիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել խաղաղության գագաթնաժողովի արդյունքները