Մատչելիության հղումներ

Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ հռչակագիրը


Մարդիկ լուսանկարում են Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագրին միացած երկրների ցանկը, հունիսի 16, 2024թ.
Մարդիկ լուսանկարում են Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագրին միացած երկրների ցանկը, հունիսի 16, 2024թ.

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Այն մասնակից երկրներից ոչ բոլորն են ստորագրել: Լուսանկարում երևում է, որ այն չեն ստորագրել Հայաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը, Ինդոնեզիան և այլն։

Հայաստանից «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» մասնակցում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Կոմյունիկեն, որին միացել է 80 երկիր, կոչ է անում Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» հիմք ընդունել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ համաձայնագրի համար:

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում առաջացրել է «մարդկային լայնածավալ տառապանք և ավերածություններ», խաղաղության ճանապարհը պահանջում է բոլոր կողմերի մասնակցությունը, ասվում է ամփոփիչ հռչակագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG