Ադրբեջանում մեկնարկել են «Կովկասյան արծիվ 2024» զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։
Զորախաղերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում գտնվող զորավարժարաններից մեկում, որի գտնվելու վայրը, սակայն, ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հստակեցնում նաև զորավարժությունների տևողությունը։
APA գործակալությունը միայն հաղորդում է, որ «Կովկասյան արծիվ 2024» զոավարժությունների բացմանը ներկա է եղել Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար գեներալ-մայոր Ակիք Փիրվերդիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություն են անցկացնում