Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել Մանհեթենի երդվյալ ատենակալների դատարանի կողմից իր դեմ կայացված վճիռը։
«Սա կեղծված դատավարություն էր։ Մենք ցանկանում էինք փոխել դատավարության վայրը, որպեսզի ապահովվի դրա արդարությունը, սակայն դա մեզ դա չթույլատրեցին։ Մենք ցանկանում էինք բացարկ հայտարարել դատավորին, քանի որ նա շահերի բախում ուներ՝ դա ևս մերժվեց։ Նախկինում նման բան որևէ մեկը չէր տեսել», - հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ իր փաստաբանական թիմը շարունակելու է պայքարը։
Թրամփը մեղավոր էր ճանաչվել հաշվապահական փաստաթղթերի կեղծման 34 դրվագներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը՝ քրեական հանցանքի համար մեղավոր ճանաչված ԱՄՆ առաջին նախագահ