Թրամփը ցանկացել է ծանոթանալ Ուկրաինայի պատերազմի դադարեցման մասին Օրբանի տեսակետին. աղբյուր

Արխիվ

Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի հունգարական ծառայության աղբյուրները։

Հունգարիայի կառավարության աղբյուրները նշում են, որ Թրամփը ցանկանում է ծանոթանալ Օրբանի տեսակետներին՝ Ուկրաինայում արդեն գրեթե 3 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Քարոզարշավի ընթացքում Թրամփը քննադատել է միլիարդավոր դոլարների աջակցությունը, որոնք Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինաին պատերազմի սկզբից ի վեր։

Օրբանը, որը բարեկամական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հետ, քննադատել է ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային և դեմ է արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմին: