Թրամփն իր նոր գրքում պաշտպանում է Պուտինի հետ 2018-ի հանդիպումը

ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2018թ., Հելսինկի, Ֆինլանդիա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջիկայում հրատարակվող գրքում պաշտպանում է 2018-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած և լայնորեն քննադատության ենթարկված հանդիպումը։

Սեպտեմբերի 3-ին լույս տեսնող գրքում Թրամփը լուսանկարներ և անեկդոտներ է ներկայացնում իր նախագահական պաշտոնավարումից:

Թրամփը Պուտինի հետ Հելսինկիում իր հանդիպումն անվանում է «մեծ հանդիպում»։ «Շատ դժվար օր էր»,- գրել է Թրամփը, հաղորդում է AP-ն՝ հղում անելով գրքից ստացված հատվածներին։

«Ես հիանալի հանդիպում ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը ճանաչվեց բոլորի կողմից։ Հետո կեղծ լուրերը սկսեցին սուտ պատմություններ տարածել», - նշել է նա։

ԱՄՆ նախկին նախագահի այդ օրվա հայտարարությունները քննադատության արժանացան 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ Նահանգների հետախուզական գործակալությունների եզրակացություններին հակասելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հարցազրույց է տվել Մասկին, մի քանի անգամ վիրավորել Հարիսին