«Թրամփն անլուրջ մարդ է, սակայն նրա ընտրությունը կարող է լուրջ սպառնալիքներ պարունակել երկրի համար», - ուրբաթ օրը Վիսկոնսինում կազմակերպված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Քամալա Հարիսը։
«Դուք լսել եք, որ նախկինում ես բազմիցս ասել եմ, թե Թրամփը լուրջ մարդ համարվել չի կարող։ Դա այդպես է, սակայն նրա վերադարձը Սպիտակ տուն իրոք կարող է շատ լուրջ, լրջագույն հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար», - նշել է Հարիսը՝ հիշատակելով Հանրապետական կուսակցության հետ առնչություններ ունեցող Heritage հիմնադրամի կողմից հեղինակած «Նախագիծ 2025» փաստաթուղթը։
Աջ հայացքներ ունեցող փորձագետների կազմած այդ ծրագիրը նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Թրամփին առաջարկում է արմատական փոփոխություններ իրականացնել պետական կառավարման համակարգում՝ մեծացնելով դաշնային իշխանությունների լիազորությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հրաժարվում է Հարիսի հետ երկրորդ հեռուստաբանավեճից․ Reuters