Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերը դեռ շոշափելի արդյունքների չեն բերել։
«Այս նախաձեռնությունները հիշատակման արժանի որևէ արդյունք չեն տվել՝ չնայած միջնորդների լրջությանը և անկեղծ հետաքրքրությանը», - Սիրիայի խորհրդարանում ասել է Ասադը՝ նկատի ունենալով Ռուսաստանի, Իրանի և Իրաքի հաշտեցման ջանքերը:
Թուրքիան խզել է հարաբերությունները Սիրիայի հետ 2011 թվականին՝ սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո, որի ընթացքում Անկարան աջակցում էր ապստամբներին, որոնք ձգտում էին տապալել Ասադին։ Վերջինս ապստամբներին ահաբեկիչներ է համարում։
«Լուծումը բաց լինելն է», - ասել է Ասադը,- «Հարաբերությունները վերականգնելու համար նախ պետք է վերացնել այն պատճառները, որոնք հանգեցրել են դրանց կործանմանը»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի սկզբին ասել էր, որ «ցանկացած ժամանակ» կհրավիրի Ասադին հարաբերությունների վերականգնման հնարավոր բանակցությունների համար:
Թուրքական թերթերից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանն ու Ասադը կարող են հանդիպել օգոստոսին, սակայն թուրք դիվանագետը հերքել է այդ տեղեկությունը: