Մատչելիության հղումներ

Անկարան և Մոսկվան քննարկում են Սիրիայում համատեղ պարեկության վերսկսման հարցը


Ռուս և թուրք զինծառայողների համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիսում, 2019թ.
Ռուս և թուրք զինծառայողների համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիսում, 2019թ.

«Անկարան և Մոսկվան քննարկում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկության վերսկսման հարցը», - հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։

«Թուրքիայի զինված ուժերն անհրաժեշտ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղությունը և անդորրը պահպանելու համար։ Այս համատեքստում մենք ի սկզբանե խոսել ենք M-4 մայրուղու անվտանգության ապահովման մասին։ Բանակցություններն այս խնդրի շուրջ շարունակվում են», - տեղեկացրել են թուրքական ռազմական գերատեսչության ներկայացուցիչները։

Թուրքիայի հետ սահմանին զուգահեռ ձգվող M-4 մայրուղու համատեղ ռուս-թուրքական պարեկային շրջայցերը դադարել էին 2020 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG